«Ագրոպեկուարիո» ակումբի կիսապաշտպան Էնցո Դիասը հետաքրքրում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»:

Անգլիական ակումբի սկաուտները հետևում են 22-ամյա ֆուտբոլիստի խաղին: Ֆուտբոլիստը խաղում է արգենտինական երկրորդ դիվիզիոնի ակումբում:

Արգենտինական ակումբի տնօրենը նշել է, որ հետևել է իր թիմի խաղին մանչեսթերյան ակումբի ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ Դիասը նշել էր, որ իրենով հետաքրքրվել են անգլիական ակումբի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում հատկապես մանչեսթերյան ակումբը հետաքրքրվում է միանգամից մի քանի կիսապաշտպաններով: