Մաուրիցիո Սարին հեռացել է իտալական «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնից: Այդ մասին իր թվիթերյան էջում գրառում է կատարել ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը:

«Ես շնորհակալ եմ Սարիին նրա հավատարմության համար, ինչը թույլ տվեց քաղաքին ու ակումբի երկրպագուներին պարգեւել հեղինակություն, հույզեր, ստեղծել ֆուտբոլային խաղաոճ, որով հիանում են: Բրավո, Մաուրիցիո», - գրել է Դե Լաուրենտիսը:

Ամենայն հավանականությամբ «Նապոլիի» հաջորդ գլխավոր մարզիչը կլինի Կարլո Անչելոտին, ով 2017թ․-ին Մյունխենի «Բավարիայից» հեռանալուց հետո առանց աշխատանք չունի: Սարիի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» ու Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»: