Հայաստանի զինված ուժերի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիկ-զինծառայողները մասնակցել են Մոսկվայում անցկացված զինվորականների աշխարհի 33-րդ առաջնությանը, որը կազմակերպում է Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը.

Առաջնությանը, որին մասնակցել են նաև օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, հրավիրված էին 22 պետությունների 153 մարզիկներ: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էր 9 մարզիկ: Թիմի մարզիչն էր Հայաստանի վաստակավոր մարզիչ, միջազգային սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Առաջնությանը մասնակցած հայ մարզիկ-զինծառայողները նվաճել են 1 ոսկե (Ռուդիկ Մկրտչյան, 55կգ քաշային կարգում), 1 արծաթե (Ասլան Պողոսյան, 67կգ քաշային կարգում) և 3 բրոնզե մեդալներ (Արարատ Մանուչարյան 60կգ քաշային կարգում, Արմեն Հակոբյան` 72կգ քաշային կարգում, Էդուարդ Սարգսյան` 82կգ քաշային կարգում): Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված միջազգային առաջին կարգի մրցավար Գուրգեն Սահակյանն արժանացել է մրցաշարի լավագույն մրցավարի կոչմանը: