Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Որոշումը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի ցանկում:

Որոշման նախագծում նշվում է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ մասով եւ 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Արտաշես Կիրակոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»: