Դարիո Սրնան հեռանում է «Շախտյորից»
Դոնեցկի «Շախտյորի» ավագ Դարիո Սրնան հայտարարել է ուկրաինական ակումբից հեռանալու մասին:
Նշենք, որ Խորվաթիայի հավաքականի նախկին պաշտպանը 2003թ․-ից է խաղում «Շախտյորում», որի հետ 9 անգամ դարձել է Ուկրաինայի չեմպիոն:
«Ուկրաինայում ինձ համար կա միայն մեկ ակումբ՝ «Շախտյորը»: Այդ պատճառով կարիերաս կշարունակեմ այլ երկրում»,- 36-ամյա Սրնայի խոսքը մեջբերում է Sportske Novosti-ն:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Դարիո Սրնան կես տարով որակազրվել էր դոպինգ օգտագործելու համար: Նրա որակազրկման ժամկետը կլրանա օգոստոսի 22-ին: Սպասվում է, որ խորվաթ ֆուտբոլիստը տեղափոխվելու է թուրքական «Բեշիկթաշ»: Խորվաթիայի հավաքականի կազմում Սրնան 2002-2016-ը մասնակցել է 134 խաղի և խփել 22 գոլ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում