Այսօր՝ մայիսի 24-ին հարաժարական է տվել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը:

Արդեն նախկին մարզպետը համայնքների ղեկավարների և Կոտայքի մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ է հայտնել իր հրաժարականի մասին: Նա շնորհակալություն է հայտնել համայնքների ղեկավարներին և իր աշխատակազմին համատեղ աշխատանքի համար:

Հիշեցնենք, որ Կարապետ Գուլոյանը Կոտայքի մարզպետ էր նշանակվել 2015թ․-ի ապրիլի 2-ից: Նա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է։