Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանին ազատել են զբաղեցրած պաշտոնից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Ազիզյանին ազատել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։