Այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ մշակույթի նոր նախարար Լիլիթ Մակունցը անդրադարձավ կադրային փոփոխություններին․

«Չեմ շտապում կադրային փոփոխություններ անել, գնահատում եմ պրոֆեսիոնալ աշխատակիցներին»: Փոխանցում է news.am-ը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Մշակույթի նախարարության ՀՀԿ-ական աշխատակիցները փոխարինվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներով՝ նկատի ունենալով, որ ավելի վաղ նախարարն ասել էր, որ քաղաքական հայացքները պետք է կիսեն իր հետ, նախարարն ասաց.

«Քաղաքական հայացքներ ասելով` նկատի եմ ունեցել հայեցողական պաշտոնները։ Իսկ, առհասարակ, երևի նկատել եք, որ Մշակույթի նախարարությունում որևէ կադրային փոփոխություն դեռ չի եղել, ես որևէ կերպ չեմ շտապում կադրային փոփոխությունների գնալ, ես գնահատում եմ այն բոլոր աշխատողներին, ովքեր իրենց աշխատանքն են իրականացնում պրոֆեսիոնալ կերպով՝ իրենց ոլորտներում»: