Նելսոն Զուլոյանը ազատվել է Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
«Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ Վարչապետին` նախարարության նոր թիմի համար ճանապարհ հարթելու նպատակով։ Այսպես ավելի ճիշտ է։
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում առողջապահության ոլորտի բոլոր նվիրյալներին և նախարարության ողջ աշխատակազմին (առանց բացառությունների)՝ համատեղ աշխատանքի համար։ Շնորհակալ եմ նաև պետական համակարգի և միջազգային կառույցների իմ բոլոր գործընկերներին` մարդկային ջերմ հարաբերությունների համար։
Հաջողություններ ու պատկերացումների իրականացում եմ մաղթում նոր թիմին՝ նախարար Թորոսյանի առաջնորդությամբ։
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը», - գրել է նա։
Հիշեցնենք, որ Նելսոն Զուլոյանը 2012-2017թթ. ղեկավարել է ՀՀ առաղջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը: