«Սասնա ծռերի» գործով դատական նիստն այսօր՝ մայիսի 25-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հետաձգվեց ամբաստանյալներին դատարան չբերելու պատճառով: Ոստիկանության ուղեկցող գումարտակը գրություն էր ուղարկել դատարան, որ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված ոստիկանությունը ծանրաբեռնված է, և չեն կարող ամբաստանյալներին տեղափոխել դատարան:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: Օհանյանի լիազորությունները առողջական խնդիրների պատճառով դադարեցվել են, նրա փոխարեն դատավոր է նշանակվել Արշակ Վարդանյանը: