Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը նշել է, որ Սահմանադրական դատարանը չի համագործակցում երբեք որևէ քաղաքական ուժի հետ, Սահմանադրական դատարանն իրականացնում է իր գործառույթները։

Թովմասյանը նաև ասաց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Փոխանցում է «Ազատություն»-ը։

Հարցին, թե Վահե Գրիգորյանին տեսնո՞ւմ է իր դատարանի դատավոր, Թովմասյանը պատասխանեց.

«Ես տեսնում եմ յուրաքանչյուրին, ով կստանա Ազգային ժողովի պատգամավորների առնվազն երեք հինգերորդի աջակցությունը»։

Նշենք, որ փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելու կոչով հարյուրից ավելի փաստաբաններ դիմել են երկրի նախագահ Արմեն Սարգսյանին: