Հոլիվուդյան հայտնի կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնն ազատ է արձակվել գրավի դիմաց, որը կազմել է 1 մլն դոլար։ Սակայն նա պարտավոր կլինի կրել էլեկտրոնային թևնոց, որով հատուկ մարմինները հետևելու են նրա ամեն քայլին։

Հիշեցնենք, որ Վայնշտեյնը ձերբակալվել էր մայիսի 25-ին։ Նա մեղադրվում էր սեռական ոտնձգությունների և բռնաբարության մեջ։ Նրան 2017թ․-ի հոկտեմբերին տասնյակ հայտնի դերասանուհիներ՝ այդ թվում Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն, Ռոուզ ՄըքԳոուենը մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: ՄըքԳոուենը պնդում է, որ կինոմագնատը իրեն բռնաբարել է հյուրանոցի համարում: