«Ալբերտո» ենթաարևադարձային փոթորիկը շարժվում է Կարիբյան ծովի հյուսիս-արևմտյան մասով։

Այս մասին հայտնում է փոթորիկների շարժմանը հետևող ԱՄՆ ազգային կենտրոնը։

Կենտրոնի տվյալների համաձայն՝ հանգստյան օրերին հորդառատ անձրևներ կարող են տեղալ Յուկատան թերակղզում, Կուբայի արևմուտքի, Ֆլորիդա նահանգի ու Մեքսիկական նեղուցի հյուսիս-արևելյան ափի վրա։

Փոթորիկը շարժվում է ժամում 64 կիլոմետր արագությամբ։