Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ Վլադիմիր Հակոբյանը կմասնակցի Աբու Դաբիի շախմատի միջազգային մրցաշարին:

Նշենք, որ Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկող Աբու դաբիի 25-րդ միջազգային մրցաշարում Հակոբյանն ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստներից է: Միջազգային մրցաշարի «Masters»-ին կմասնակցի 54 շախմատիստ:

Վլադիմիր Հակոբյանի տղան` Էդուարդ Հակոբյանը կմասնակցի նույն մրցաշարի կրտսեր տարիքի խմբի մրցաշարին: