Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը հաղթանակ է տոնել Շարժայի միջազգային մրցաշարում:

Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացքող բլից շախմատի 23-րդ միջազգային մրցաշարում Սարգսյանը անպարտելի է եղել: Օլիմպիական չեմպիոնը 9 հնարավորից հավաքելով 8 միավոր` միանձնյա հաղթել է բլից շախմատի մրցաշարում:

Նշենք, որ մրցաշարին մասնակցում էին 113 շախմատիստներ: