Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կմասնակցի Նորվեգիայում անցկացվող գերխոշոր մրցաշարին։ Որի մեկնարկից առաջ Արոնյանը կմասնակցի նաև կայծակնային մրցաշարին:

Նշենք, որ այս տարվա մրցաշարի 10 մասնակիցների թվում են նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշի Անանդը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը:

Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա մայիսի 27-ին, որին կհաջորդի կայծակնային մրցաշարը: Իսկ դասական շախմատի անդրանիկ տուրը կմեկնարկի մայիսի 28-ին: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: