Հնագետները հնագույն Տանիս քաղաքում 16 մետր երկարությամբ հին հռոմեական բաղնիքների ավերակներ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է «Մոյա պլանետան»։

Ավերակների կողքին բազմաթիվ գանձեր են հայտնաբերվել, այդ թվում՝ ոսկե մետաղադրամներ, թրծված կավից արձանիկներ, բրոնզե գործիքներ և կերամիկա։ Մետաղադրամների վրա պատկերված է Եգիպտոսի թագավոր Պտղոմեոս 3-րդը և թվագրվում են մ․թ․ա․ 221-205թթ․՝ Պտղոմեոս 4-րդ օրոք։

Մետաղադրամները 28 գրամ են կշռում, դրանց մի կողմում Պտղոմեոս 3-րդը նստած է գահին, իսկ մյուս կողմում՝ առատության եղջյուրն է՝ երիզված կառավարչի անվան տառերով։