«Գազպրոմ» ԲԲԸ-ն և Թուրքիայի Հանրապետության կառավարությունը «Թուրքական հոսք» գազամուղի ցամաքային տարանցիկ հատվածի վերաբերյալ արձանագրություն են ստորագրել ռուսական գազը եվրոպական սպառողներին մատակարարելու նպատակով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Արձանագրության զարգացման համար «Գազպրոմ»-ն ու Botas-ը շինարարության հիմնական պայմանների ու պարամետրերի մասին համաձայնագիր են կնքել։

Ցամաքային հատվածի շինարարությամբ կզբաղվի համատեղ նախագծային TurkAkim Gaz Tasima A.S. ընկերությունը։