Յուրաքանչյուր ամսվա վերջին Սփյուռքի նախարարությունում կսահմանվի մեկ օր միմիայն քաղաքացիների ընդունելության համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը․

«Թեև երեկ աշխատանքային օր չէր, սակայն փոխնախարարներ Բաբկեն Տեր- Գրիգորյանի և Դավիթ Սարգսյանի հետ 39 քաղաքացու ընդունելություն էինք կազմակերպել` յուրաքանչյուրին տրամադրելով 10-15 րոպե:

Այս առիթով ուզում եմ ձեզ տեղեկացնել` անկախ այն փաստից, որ մենք ամեն օր տարատեսակ հանդիպումներ ենք ունենում, յուրաքանչյուր ամսվա վերջին Սփյուռքի նախարարությունում կսահմանվի մեկ օր միմիայն քաղաքացիների ընդունելության համար:

Ի դեպ, երեկ նաև հասցրել եմ շատ արդյունավետ հանդիպումներ ունենալ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի հետ», - նշել է նախարարը: