Իսպանիայի Կոնգրեսում Մարիանո Ռախոյի կառավարությանը անվստահության քվե հայտնելու հարցի քննարկումը տեղի կունենա հինգշաբթի և ուրբաթ՝ մայիսի 31-ին և հունիսի 1-ին: Նման որոշում է ընդունել Կոնգրեսի նախագահ Անա Պաստորը: Այս մասին հայտնել են խորհրդարանից:

Երկուշաբթի խորհրդարանում տեղի է ունեցել նախագահության նիստ, որում այս հարցն է քննարկվել:

Նշենք, որ մայիսի 25-ին խոշորագույն ընդդիմադիր Իսպանական սոցիալիստական աշխատանքային կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ խորհրդարանի քննարկմանն է ներկայացնում Ռախոյի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը և նոր վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն է առաջարկել: Սոցիալիստներին աջակվել է Podemos կուսակցությունը: «Քաղաքացիներ» ցենտրիստական կուսակցությունը կոչ է արել երկրում արտահերթ ընտրություններ անցկացնել: Վարչապետի պաշտոնում այլ թեկնածուներով անստահության քվեի այլընտրանքային առաջարկները կուսակցությունները կարող են խորհրդարանի քննարկմանը ներկայացնել մինչեւ չորեքշաբթի երեկո:

Իսպանացի սոցիալիստների գործողությունները այն որոշման հետևանքն են, որն անցյալ շաբաթ Իսպանիայի ազգային դատարանն ընդունել էր «Գյուրտելի գործի» գլխավոր դրվագով, որն ամենահնչեղ հակակոռուպցիոն դատավարություններից մեկն է, որին մասնակցել են երկրի իշխող Ժողովրդական կուսակցությունից քաղաքական գործիչներ եւ ձեռնարկատերեր: Գործի 37 ֆիգուրանտներից 29-ը մեղավոր են ճանաչվել, որոնք ընհանուր առմամբ դատապարտվել են 351 տարվա բանտարկության: Ժողովրդական կուսակցությունը, որը դատավարության ժամանակ հանդես է գալիս որպես քաղաքացիական պատասխանող, պետք է վճարի 245,5 հազար եվրո տուգանք՝ որպես 2003 թվականին Պոսուելո-դե-Ալարկոն և Մախադաոնդա համայնքներում ընտրարշավների ապօրինի ֆինանսավորման շահառու:

Մարիանո Ռախոյը քննադատել է սոցիալիստների ծագրերը՝ հայտարարելով, որ կառավարությանն անվստահության քվեի հնարավոր ներկայացումը բացասաբար կանդրադանա Իսպանիայի կայունության վրա:

Սոցիալիստները, որոնք Կոնգրեսում ընդամենը 84 պատգամավոր ունեն, անվստահության քվե ներկայացնելու համար պետք է ստանան մյուս ընդդիմադիր կուսակցությունների աջակցությունը: Անվստահության քվեն ներկայացվում է բացարձակ մեծամասնությամբ՝ 176 ձայնով:

Ներկա պահին սոցիալիստները 155 պատգամավորի երաշխավորված աջակցություն ունեն, քվեն պատրաստ են աջակցել Unidos Podemos կոալիցիայի 67 պատգամավորներ եւ 4 պատգամավոր Compromís կուսակցությունից: