Մայիսի 28-ին Հայաստանի երիտասարդ առաջնորդների հետ հանդիպման ընթացքում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը կիսվել է իր տպավորություններով․

«Ինձ ոգևորում է հայ ժողովրդի ոգին ու կորովը և ես հատկապես տպավորված եմ ձեզնով՝ Հայաստանի երիտասարդ առաջնորդներով, ովքեր այսպիսի մեծ նվիրումով ու ջանասիրությամբ ձգտում են կերտել իրենց երկրի պայծառ ապագան»: Փոխանցում է news.am-ը։

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նաև իր շնորհավորանքներն է հղել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին 1-ին հանրապետության 100-ամյա հոբելյանի առթիվ:

«Ամեն անգամ հաճույքով եմ գալիս Հայաստան և այս այցի ընթացքում էլ այն կրկին աչքի ընկավ իր ամենաազդեցիկ ու ամենակարևոր ռեսուրսով՝ իր մարդկանցով», - ընդգծել է նա: