Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշեց․

«Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մինչեւ 2019 թ.-ի հուլիսի 1-ը հետաձգելու առաջարկն արվել է օրենքը լրամշակելու համար։ Առաջարկում եմ հետաձգել ու վերանայել այն դրույթները, որոնք քաղաքացիների համար ընդունելի չեն», -նշեց Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ իրենք արդեն օրենքի նախագծի մշակման հետ կապված խելամիտ առաջարկներ են ստացել, որոնք կարելի է դիտարկել: Փոխանցում է news.am-ը։

Հարցին, թե արդյոք խնդիրներ չե՞ն լինի՝ հաշվի առնելով, որ համակարգն արդեն մի քանի տարի գործում է, Թանդիլյանը պատասխանեց.

«Խնդիրները լուծելի են, ու հենց դրա համար է քննարկում անհրաժեշտ, անհրաժեշտ է ներգրավել տարբեր մասնագետներ՝ լավագույն լուծումը գտնելու համար»:

Հայաստանում աղքատության կրճատման առումով նախարարն ասաց, որ աղքատության տոկոսը կրճատելու համար պետք է զարգացնել տնտեսությունը: