Ֆրանսիական «Մոնակոյի» բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոն տեղափոխվեց «Լիվերպուլ»։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

Տրանսֆերի համար Յուրգեն Կլոպի թիմը կվճարի մոտ 50 միլիոն եվրո։

«Շատ ուրախ եմ, որ տեղափոխվել եմ «Լիվերպուլ»։ Հուսով եմ, որ այս ակումբի կազմում շատ տիտղոսներ կնվաճեմ», - ասել է 24-ամյա բրազիլացին։