Մայիսի 29-ին La Nacion-ը հաղորդել է․

«Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսը հրաժարականի դիմում է ներկայացրել, որպեսզի շարունակի երկրին ծառայել Սենատում՝ կատարելով քվեարկության ժամանակ ժողովրդի արտահայտած կամքը, իսկ Սենատը հավանության կարժանացնի կամ կմերժի հրաժարականը»:

Եթե հրաժարականը հավանության արժանանա, Կարտեսը հունիսից կգլխավորի Պարագվայի Սենատը:

Հիշեցնենք, որ Օրասիո Կարտեսը երկիրը ղեկավարում է 2013 թվականից: Անցյալ տարվա օգոստոսին նա ստիպված եղավ հեռանալ պաշտոնից, իսկ նախագահական ընտրությունները տեղի ունեցան ապրիլի 22-ին: Ընտրություններում հաղթեց իշխող «Կոլորադո» պահպանողական կուսակցությունից թեկնածու Մարիո Աբդո Բենիտեսը՝ ստանալով 46% ձայն: 2015-2016 թ.թ. Բենիտեսը Պարագվայի Սենատի նախագահն է եղել: