«Առաջիկայում հայ ժողովուր­դը կարող է ազատվել իր վրա տարիներ շարունակ դրված մի ապօրինի հարկատեսակից, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը զրկվել իր եկամտաբեր բիզնեսներից մե­կից: Այս մասին գրել է «Ժամանակ» թերթը։

Խոսքը գազամատակարարման ներտնային համակար­գի սպասարկման համար սահմանված վճարի մասին է: Տարի­ներ շարունակ բնական գազի սպառողները պարտադրված են եղել վճարել Կարեն Կարապե­տյանի սեփականությունը համարվող AEG service ՍՊԸ-ին: Այսուհետ այդ ծառայությունը կարող են իրականացնել ԱԻՆ աշխա­տակիցները, և այսպիսով հայ սպառողնե­րն այլևս ստիպված չեն լինի ամսական վճարել մի ծառայու­թյան համար, որը չէր իրականացվում»: