Մայիսի 29-ին արմատականները Գազայի հատվածից մոտ 25 հրթիռ ու արկ են արձակել Իսրայելի հարավային շրջանների վրա: Այդ մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

«Իսրայելի տարածքի մի քանի շրջանների վրա 25 հրթիռների ու արկերի համազարկն արվել է այսօր առավոտյան։ Դրանց մեծ մասը կալանվել է հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից», - նշել են զինվորականները:

Զինվորականները հավելել են․

«Ներկայում հատուկ հրահանգներ չկան Գազայի հատվածին հարող շրջանների բնակիչների համար»: