Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով այս շաբաթ նախատեսված քվեարկությունը չի կայանալու։ Ըստ իսրայելական The Jerusalem Post պարբերականի՝ Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնն է հարցը հանել օրակարգից։

Էդելշտեյնի մամլո խոսնակը բացատրել է, թե վստահ չէին, որ մեծամասնությունը կողմ կքվեարկի։

Թերթը գրում է, որ Յուլի Էդելշտեյնը բազմիցս հայտնել է իր աջակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագիծը լիագումար նիստի օրակարգում ընդգրկելուն Իսրայելի խորհրդարանը հավանություն էր տվել մայիսի 23-ին: Բանաձևը հեղինակել է խորհրդարանական փոքրամասնություն «Մերեց» կուսակցությունը: