Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Հաղորդագրությունները հրապարակված են վերոնշյալ հանրապետությունների ԱԳՆ կայքերում:

Կողմերը հայտարարել են, որ հավատարիմ են միջազգային իրավունքի սկզբունքներին և համագործակցությանը: Դամասկոսն ու Ցխինվալը, ինչպես նաև Դամասկոսն ու Սուխումը հայտարարել են փոխադարձ ճանաչման և դեսպանատների մակարդակով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին:

Փաստաթղթերում հղում է արվում 1961թ. ապրիլի 18-ի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային և 1963թ. ապրիլի 23-ի Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային:

Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչել են նաև ՌԴ-ն, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն, Վանուատուն և Տուվալուն: