Ուկրաինահայ ռեժիսոր` Խաչատուր Վասիլյանի կարճամետրաժ ֆիլմը ճանաչվել է լավագույնը Կաննի 71-րդ կինոփառատոնում: Ռեժիսորը պարգևատրվել է «Դետալներ» ֆիլմի համար: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում․

«Դե ինչ, բարեկամներ: Բոլորին շնորհավորում եմ մեր ֆիլմի հաղթանակի կապակցությամբ: էքսպերիմենտը հաջողվեց»։

Նշենք, որ ռեժիսորի գործը լավագույնն է ճանաչվել 550 կարճամետրաժ ֆիլմերի թվում, որոնք ներկայացված էին ամբողջ աշխարհից «Էքսպերիմենտալ կինո» անվանակարգում Le Petit Cannes Film Festival մրցույթի շրջանակում, որն անցնում էր կինոփառատոնի հիմնական ծրագրին զուգահեռ: