Ռուսաստանը 2017թ․-ի օգոստոսի 21-ին միացել է միջազգային ավիափոխադրումների մասին Մոնրեալի կոնվենցիային, որի շրանակներում ռուսական օրենքը համապատասխանեցվել էր միջազգային փորձի չափանիշներին։ Համապատասխան փոփոխությունները 2017թ․-ի նոյեմբերին ստորագրել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, և այժմ այդ օրենքը մտել է ուժի մեջ։ Այս մասին հայտնում է nat-geo.ru-ն։

Փոփոխությունների արդյունքում մեծացել է թռիչքների ուշացման համար ավիաընկերությունների պատասխանատվությունը։ Համաձայն Մոնրեալի կոնվենցիայի՝ ամենամեծ փոխհատուցման չափը կազմում է մոտ 350 հազար ռուբլի գումար (մոտ 2․690․000 ՀՀ դրամ)։ Նշենք, որ նախկինում ուղևորը լավագույն դեպքում 1 ժամ ուշացման դեպքում կարող էր 25 ռուբլի (մոտ 190 ՀՀ դրամ) ստանալ ռուսական ինքնաթիռի ուշացման համար, իսկ ինդհանուր փոխհատուցման գումարի չափը չէր անցնում տոմսի արժեքի 50 տոկոսից։ Իսկ ուղեբեռը վնասելու, ոչնչացնելու կամ ուշացնելու դիմաց փոխհատուցման մաքսիմալ չափը կկազմի 83 հազար ռուբլի (մոտ 640․000 ՀՀ դրամ), սակայն նախկինում ամենաշատը ուղևորը կարող էր ստանալ 600 ռուբլի (մոտ 4600 ՀՀ դրամ) փոխհատուցում 1 կգ-ի դիմաց։

Այժմ ճանապարհորդները կարող են ավելի մեծ փոխհատուցման հույս ունենալ, իհարկե եթե կարողանան ապացուցեն ավիաընկերության մեղքը։

Նշենք, որ վերոնշյալ օրենքը վերաբերում է միայն միջազգային, ինչպես նաև չարթերային թռիչքներին։