Մայիսի 28-ին Ստավանգերում մեկնարկել է Norway Chess Classic մրցաշարը, որի շրջանակներում մրցում է 10 ուժեղագույն շախմատիստ՝ Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիար Մամեդյարովը, Լիրեն Դինգը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը։

Կայացած 1-ին տուրում հաղթանակ է տարել միայն Մագնուս Կարլսենը՝ Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ։ Մյուս զույգերը, այդ թվում և Անանդ-Արոնյան զույգը, կիսել են միավորը, հայտնում է Chess.am-ը։

Նշենք, որ մայիսի 29-ին կայանալիք 2-րդ տուրում Արոնյանը կխաղա Սոյի հետ: