Հունիսի 15-ից Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղին կսպասարկի նոր էլեկտրագնացք, որն ամբողջ ամառվա ընթացքում կաշխատի ամեն օր: Այդ մասին հայտնել է «Վրացական երկաթուղի» ընկերության պաշտոնական կայքը:

Երևանից գնացքը կշարժվի ժամը 15:30 և Բաթումի կհասնի հաջորդ օրը ժամը 07:10: Բաթումից հակառակ ուղղությամբ գնացքը կշարժվի 15:40 և Երևանում կլինի հաջորդ օրը ժամը 07:25-ին: Գնացքն այսուհետ կկայանի նաև Սամտրեդիա կայարանում:

Տոմսի արժեքն ընկերությունը չի հրապարակել՝ նշելով, որ այն կախված կլինի նախընտրած վագոնից: Նշվում է նաև, որ ուղևորների հոսքի ավելացման դեպքում գնացքի վագոնների թիվը կավելացվի, հայտնում է georgianreport.info-ն:

Հիշեցնենք, որ Մինչ այդ երթուղին սպասարկում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Արմենիա» ֆիրմային գնացքը: