Այսօր լրագրողների հետ զրուցյում ԱԺ հանրապետական պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը հայտնել է․

«Ես հիմնադրամ չունեմ, դրա պատասխանը տվել եմ, ավելացնելու բան չունեմ»։ Փոխանցում է news.am-ը։

Դիտարկմանը, թե հիմնադրամն ասոցացնում են իր հետ, նա պատասխանել է, թե հիմնադրամը հոգաբարձուների խորհրդի 11-ից ավելի անդամներ ունի, խորհրդի նախագահը վարչապետն է, կա նաև գործադիր հատված` իր գործադիր տնօրենով: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Ավագյանը նշել է, թե որոշ ծրագրեր, որ իրականացվում էին բուհերում, չեն իրականացվի։ Նա նաև պնդել է, թե հիմնադրամից որևէ աշխատավարձ չի ստացել, եղել է հասարակական հիմունքներով։

Հարցին, աշխատելու է արդյոք հիմնադրամը նոր իշխանությունների հետ, Ավագյանը պատասխանել է, թե այն որևէ մեկի սեփականությունը չէ, ստեղծվել է կառավարության կողմից և կշարունակի աշխատել` անկախ փոփոխություններից:

Ավագյանը նաև ժխտում է, թե ուսանողներին պարտադրել են հանրապետական դառնալ, միաժամանակ չի բացառել, որ հիմնադրամը փակվի։