Սաուդյան Արաբիան կանանց սեռական ոտնձգությունից պաշտպանող օրենք է ընդունել
Սաուդյան Արաբիայի խորհրդատվական խորհուրդը օրենք է ընդունել, որով պաշտպանում է կանանց ագրեսիայի և սեռական բռնության ցանկացած ձևից։ Arab News պարբերականը հաղորդում է, որ նմանատիպ միջոցառումներ ընդունվում են թագավորության պատմության մեջ առաջին անգամ և մեծ մասամբ կոչված են ապահովել մեքենա վարող կանանց անվտանգությունը, ովքեր արդեն հունիսի 24-ից կարող են ազատ ճանապարհորդել թագավորությունում առանց տղամարդու ուղեկցության։
Այսուհետ սեռական բռնության մեջ մեղադրվող անձանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում կամ 2.6 հազար դոլարից մինչև 80 հազար տուգանք կախված հանցագործության ծանրությունից։ Օրենքի խախտման տակ կընկնի սեռական ենթատեքստով մարդու արժանապատվությանը վերաբերող կամ վիրավորող ցանկացած հայտարարություն, գործողություն կամ ցանկացած ակնարկ,այդ թվում՝ սոցիալական ցանցերում։
Իշխանությունները կոչ են անում ենթականերին, ովքեր հակաիրավական գործողության ականատես կդառնան, հաղորդել լիազորված մարմնին պատահածի մասին՝ պահպանելով ինչպես աղբյուրի, այնպես էլ տուժողի անանունություն։ Հանցագործության սադրիչներն ու մասնակիցները նույնպես կպատժվեն մինչև 2.5 տարվա ազատազրկման կամ 10-40 հազար դոլար տուգանք կվճարեն։ Նմանատիպ միջոցներ կկիրառվեն նաև սուտ վկայություն տվողների դեմ։
Վիճակագրության համաձայն՝ Սաուդյան Արաբիայում 2014թ․-ից սեռական բռնության են ենթարկվել 18-48 տարեկան կանանց 80 տոկոսը, իսկ 2016թ․-ին այդ ցուցանիշն աճել է 11.4 տոկոսով։