Հայաստանի ոստիկանությանը նոր շտաբի պետ է նշանակվել։ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով այդ պաշտոնին նշանակվել է Արմեն Ղուկասյանը։

Նշենք, որ Ղուկասյանը ծնվել է 1966 թ. հունվարի 21-ին, Գյումրի քաղաքում:

Նա եղել է ոստիկանության շտաբի պետի տեղակալ, ոստիկանության կրթահամալիրի պետի ուսումնական և գիտական աշխատանքների գծով տեղակալ, իսկ 2011թ.-ից զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի պաշտոնը: