«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը տեղեկացնում է, որ վերանորոգման և ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով մայիսի 30-ին ժամը 10:00-17:00 դադարեցվելու է Կոտայքի մարզի Զառ, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Կոտայք, Ակունք, Նոր Գյուղ, Մայակովսկի գյուղերի և Աբովյանի Սարալանջ թաղամասի 10-11 փողոցների գազամատակարարումը։ Մայիսի 30-ին ժամը 9:00-ից մինչև մայիսի 31-ի ժամը 17:00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի, Ազատեկ, Փոռ, Զառիթափ, Արին, Հեր-Հեր գյուղերի, Եղեգնաձոր քաղաքի, Մալիշկա, Ագարակաձոր, Գլաձոր, Վերնաշեն գյուղերի գազասպառողների և «Թամսար», «Ռոբեն Յ.Հ.» և «Զվարթնոց-գազ» ՍՊԸ-ներին պատկանող ԱԳԼՃԼ-ների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: