Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Փոխանցում է news.am-ը։

Նշենք, որ Ռոբերտ Հարությունյանն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին է, ԱԳ փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր 2016թ․-ի մարտի 4-ին։

Եղել է Զարգացման հայկական գործակալության տնօրեն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ (նախարար)։