Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ՝ Կարապետ Դավթյանին ազատել են պաշտոնից։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի, Կարապետ Դավթյանին ազատել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից: