«Norway chess» մրցաշարում շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց:

Ստավանգեր քաղաքում ընթացող մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը սպիտակներով մրցում էր ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոյի հետ: Պարտիայի 43-րդ քայլին գրոսմայստերները կիսեցին միավորը:

2 տուրից հետո 1,5 միավորով առաջտարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: