Հայաստանի կառավարությունը հունիսի 1-ին նիստ է գումարելու և քննարկելու է վեց մարզերում նոր մարզպետներ նշանակելու հարցը։ Նրանց անուններն արդեն իսկ հայտնի են․

- Արագածոտնի մարզպետ կնշանակվի դաշնակցական Աշոտ Սիմոնյանը,

- Արարատի մարզպետ՝ Նոր Կյանք գյուղի գյուղապետ Գարիկ Սարգսյանը,

- Կոտայքի մարզպետ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանը,

- Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյանը,

- Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը,

- Գեղարքունիքի մարզպետ՝ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը։

Կառավարությունն այդ օրը նաև աշխատանքից կազատի գործող մարզպետներին։