ԱՄՆ-ն վերջերս պատժամիջոցներ է կիրառել վեց իրանցու և երեք իրանական հաստատությունների նկատմամբ, այդ թվում՝ Թեհրանի «Էվի» բանտի: Պատժամիջոցներ կկիրառվեն նաև Hanista Programing Group ընկերության և Ansar-e Hezbollah խմբի նկատմամբ: Ցուցակում հայտնված անձնանց ակտիվներն ԱՄՆ-ում կարգելափակվեն:

Նշենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու և Իրանի դեմ պատժամիջոցների վերսկսման մասին: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն սպառնացել էր Իրանին պատմության մեջ ամենադաժան և ամենածանր պատժամիջոցներով: