ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան կատարած այցի շրջանակներում այսօր հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին։

«Խոջիվանքի» հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում վարչապետը ծաղիկներ է դրել Հովհ. Թումանյանի, Րաֆֆու և Գաբրիել Սունդուկյանի շիրիմներին:

Թբիլիսիի առաջնորդանիստ սբ. Գևորգ եկեղեցու մոտ մեծ բազմություն է հավաքվել։ Տեղի հայերը Փաշինյանին դիմավորել են շարժման հիմնը դարձած «Քաղաքացու երգով»։ Եկեղեցում Փաշինյանը մոմ է վառել, ունկնդրել քահանայի ելույթը։ Նրան նաև եկեղեցու մասին պատմող ալբոմ են նվիրել։ Նա նաև բաց ձևաչափով հանդիպումներ է ունեցել Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, վարչապետը կայցելի նաև «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն։