ԱՄՆ-ն դատապարտել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու Սիրիայի որոշումը և Ռուսաստանին վերստին կոչ է արել այդ տարածքներից զորքերը դուրս բերել:

«Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում է Ռուսաստանի կողմից օկուպացված վրացական տարածաշրջաններ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Սիրիայի մտադրությունը», - նշված է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Հիզեր Նաուերթի հայտարարության մեջ:

«Այս տարածաշրջանները Վրաստանի մասն են: Աբխազիայի և Հարավայի Օսիայի վերաբերյալ Միացյալ Նահանգների դիրքորոշումն անփոփոխ է», - նշված է հայտարարության մեջ: