ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նազենի Ղարիբյանը նշանակվել է մշակույթի փոխնախարար:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Նազենի Ղարիբյանին նշանակել մշակույթի նախարարի տեղակալ», - ասված է որոշման մեջ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ աշխատանքից ազատվել է մշակույթի փոխնախարարի պաշտոնակատար Արթուր Պողոսյանը: Նա ազատվել է սեփական դիմումի համաձայն: