ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, սակայն այն դեռ չի ստորագրվել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատողություն էր արել ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին, որ մայիսի 10-ին և մայիսի 16-ին նամակներ են ստացել ՌԴ «Ռոսսելխոզնադզոր» կազմակերպությունից և ինքն այդ մասին տեղյակ չի եղել:

Ի պատասխան ՍԱՊԾ պետը նշեց, որ նման նամակները կրում են պարբերական բնույթ, տարվա ընթացքում ստանում ենք բազմաթիվ նամակներ: