ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով փոխնախարարներ են նշանակվել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

- Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է արտգործնախարարի տեղակալ:

- Պաշտպանության նախարարի տեղակալներ են նշանակվել Գաբրիել Բալայանը և Մակար Ղամբարյանը:

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ էլ աշխատանքից ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ռոբերտ Հարությունյանը՝ իր դիմումի համաձայն։