Մայիսի 25-ին Արդարադատության ակադեմիա է այցելել ԵՄ առաքելության դատաիրավական բարեփոխումների խմբի ղեկավար Իվան Պանևը:

Հանդիպմանը ներկա էին Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը, Գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Գոհար Գևորգյանը:

Ակադեմիայի անունից Անահիտ Մանասյանը ողջունեց Իվան Պանևին և ընդգծեց ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների ռազմավարության և գործողությունների ծրագրի շրջանակում համագործակցության կարևորությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նշյալ ծրագրի շրջանակում իրականացվող առաքելության հիմնական ուղղությունները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Իվան Պանևի հարցերին ի պատասխան՝ մանրամասն ներկայացվեցին Ակադեմիայում ուսումնական գործընթացին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ ուսուցման ծրագրերը, դասընթացների մշակման մեթոդաբանությունը, առարկայացանկը, ուսուցման տևողությունը և ժամանաքանակը՝ մասնագիտական պատրաստում և վերապատրաստում անցնող ունկնդիրների համար, նաև հեռաուսուցմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկված բոլոր հարցերի ուղղությամբ շարունակաբար համագործակցելու պատրաստակամություն հայտնեցին: