Այսօր Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի ղեկավարն հրաժարական է տվել:

Հեղափոխության օրերից գյուղացիները ակցիաներ են անցկացրել գյուղապետարանի մոտ և պահանջել գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանի հրաժարականը: Վերջինս ավելի քան մեկ ամիս բացակայել է գյուղից՝ պատճառաբանելով, թե առողջական խնդիրներ ունի:

Վերջին օրերին գյուղացիները կողպել են գյուղապետարանի մուտքը և արգելել աշխատակիցներին մուտք գործել գյուղապետարան: Նրանք պնդել են, թե գյուղապետը չարաշահումներ է թույլ տվել: Այսօր Ռուբիկ Ղուկասյանը ներկայացել է աշխատանքի և հրաժարականի դիմում ներկայացրել: