Թայվանի ափերին տեղի է ունեցել 4,9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում է չինական սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հինգշաբթի տեղական ժամանակով 09։03 Թայդուն գավառին մերձակա ջրատարածքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 9 կմ խորությամբ:

Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան: