Թբիլիսիի երիտասարդության տանը մայիսի 30-ին բացվեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված հուշատախտակը: Հուշատախտակի բացման պատիվը վերապահվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հուշատախտակը երկու այլ հուշատախտակների հարևանությամբ է գտնվում: Հիշյալ շենքում է հռչակվել նաև մեր հարևան պետությունների՝ Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը:

Նշենք, որ Թբիլիսիի երիտասարդության տունը անդրկովկասյան սեյմի շենքն է եղել նախկինում, որտեղ մեկ դար առաջ հայոց ազգային խորհրդի կողմից կայացվել է հայոց պետականության վերականգնման կարևորագույն որոշումը՝ հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետության անկախությունը: